Լոռիի հանքերից մեկի փլուզումից հորատանցողը մահացել է
Տնտեսություն
15:18 23/10/2017
Հայաստան

Լոռիի հանքերից մեկի փլուզումից հորատանցողը մահացել է

Հոկտեմբերի 23-ին, ժամը 11:03-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության Շամլուղի տեղամասի ստորգետնյա հանքի 140 հորիզոնի 22-րդ երակում տեղի է ունեցել փլուզում, ինչի հետևանքով հորատանցող 1979 թ. ծնված Վ. Ս.-ը մահացել է:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Հատուկ լեռնափրկարար ծառայության Ախթալայի ջոկատը: Լեռնափրկարարներն իրականացրել են հանքախորշի մաքրման և ամրացման աշխատանքներ:

 

Placeholder
Լոռիի հանքերից մեկի փլուզումից հորատանցողը մահացել է