Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ
Սպորտ
10:38 02/11/2017
Հայաստան

Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ

Հերսոնեսում (Կրետե) ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի է խաղացել Հունգարիայի թիմի հետ՝ 2:2:

ՀԱՕԿ-ի հաղորդմամբ, իրենց պարտիաները ոչ-ոքի են ավարտել Լևոն Արոնյանը, Սերգեյ Մովսեսյանը, Գաբրիել Սարգսյանն ու Հրանտ Մելքումյանը:

Եվրոպայի թիմային առաջնության 5-րդ տուրում Հայաստանի կանանց հավաքականը խոշոր՝ 0:4 հաշվով զիջել է Վրաստանի թիմին:

Պարտություն են կրել Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը և Մարիա Կուրսովան:

Placeholder
Շախմատի թիմային ԵԱ. Տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Հունգարիայի հետ