Հայաստանում 54%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները
Տնտեսություն
19:20 07/11/2017
Հայաստան

Հայաստանում 54%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները

2017 թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 5 745.2 մլն  կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 6,5%-ով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվար-սեպտեմբերին  ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 54%-ով և կազմել 2 051.7 մլն կՎտ ժամ:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 1.8%-ով՝  կազմելով  1 823.3  մլն կՎտ ժամ։

Նշված ժամանակահատվածում  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է1 868.9 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 15.3%-ով:

ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն՝ ջերմային էներգիայի արտադրությունն աճել է 21.5%-ով՝  կազմելով 64.2 հազար հեգաջոուլ, հողմային էլեկտրակայանների արտադրությունը՝ 18.2 տոկոսով:


 

Placeholder
Հայաստանում 54%-ով ավելացել են ՋԷԿ-երի արտադրության ծավալները