Հայաստանում պանրի, թթվասերի, կաթնաշոռի արտադրությունը նվազել է
Տնտեսություն
18:25 11/11/2017
Հայաստան

Հայաստանում պանրի, թթվասերի, կաթնաշոռի արտադրությունը նվազել է

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականի հունվար-սեպտեմբերին Հայաստանում արտադրվել է 15 054.8 տոննա պանիր, ինչը 2016թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 18.4%-ով։

ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նշված ժամանակահատվածում  19.8%-ով նվազել է նաև թթվասերի արտադրության ծավալը՝ կազմելով 3 587.4 տոննա, 11.1%-ով՝ կաթնաշոռի, 51.1%-ով՝ յուգուրտի, 0.1%-ով մածունի արտադրությունը:

Այս տարվա հունվար-սեպտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  աճել է կաթի արտադրությունը՝  0.6%-ով, կեֆիրինը՝ 11.1%-ով, կաթնասերինը՝ 18.7%-ով, թանի արտադրությունը՝ 43.3%-ով, իսկ մայոնեզինը՝ 3.9 անգամ:
 

Placeholder
Հայաստանում պանրի, թթվասերի, կաթնաշոռի արտադրությունը նվազել է