Այսօր  Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը
Սպորտ
15:21 11/12/2017
Հայաստան

Այսօր Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը

Լոնդոնում ավարտվում է London Chess Classic շախմատի գերմրցաշարը: Երեկ կայացած ութերորդ տուրում Լևոն Արոնյանն ութերորդ անընդմեջ ոչ-ոքի է արել՝ այս անգամ անգլիացի Մայքլ Ադամսի հետ:

Ութերորդ տուրի արդյունքներն են՝  Մագնուս Կարլսեն – Յան Նեպոմնյաշչի ՝ 0:1, Մայքլ Ադամս – Լեւոն Արոնյան, Հիկարու Նակամուրա – Ֆաբիանո Կարուանա, Մաքսիմ Վաշյե-Լագրավ – Վիշվանաթան Անանդ, Ուեսլի Սո – Սերգեյ Կարյակին՝ ոչ-ոքի:

Մրցաշարային աղյուսակ. 1. Նեպոմնյաշչի՝ 5.5 միավոր, 2. Կարուանա՝ 5, 3. Վաշյե-Լագրավ՝ 4.5, 4-7. Արոնյան, Նակամուրա, Կարլսեն, Սո՝ 4-ական, 8-10. Անանդ, Կարյակին, Ադամս՝ 3-ական:

Այսօր կայանալիք եզրափակիչ տուրում կհանդիպեն. Արոնյան – Կարլսեն, Նեպոմնյաշչի – Վաշյե-Լագրավ, Կարուանա – Ադամս, Անանդ – Սո, Կարյակին – Նակամուրա:

Placeholder
Այսօր Արոնյանի մրցակիցն է լինելու Մագնուս Կարլսենը