Պոլիտեխնիկի տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել
Իրավունք
13:25 25/12/2017
Հայաստան

Պոլիտեխնիկի տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել

Այսօր առավոտյան՝ ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը: 

«Նախնական տվյալներով, տուփում եղել է խաղալիք պայթուցիկ ու հեղուկով լցված երկու շիշ»,-ասաց ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը:

Նախարարությունից նշում են, որ հավելյալ տեղեկատվություն կտրամադրվի ավելի ուշ:

Placeholder
Պոլիտեխնիկի տոնածառի տակ կասկածելի արկղ է հայտնաբերվել