Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
2017թ-ին Հայաստանում գինու արտադրությունն աճել է, օղունը՝ նվազել
ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության հրապարակած տվյալների համաձայն` 2017 թվականին Հայաստանում արտադրվել է 8 852.5 հազար լիտր գինի, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 30 տոկոսով:
Նշենք, որ 2016թ-ին հանրապետությունում արտադրվել է 2 490.8 հազար լիտր գինի:
Ինչ վերաբերում է շամպայն-գինիների արտադրությանը, ապա այստեղ ծավալներն ավելացել են 21.1%-ով` կազմելով 863.8 հազար լիտր:
ԱՎԾ-ի փոխանցմամբ՝ նախորդ տարի ավելացել են նաև գարեջրի արտադրության ծավալները: Այսպիսով, հանրապետությունում արտադրվել 20 453.6 հազար լիտր գարեջուր` 2016թ-ի համեմատ աճելով 10.3 %-ով:
Միևնույն ժամանակ նվազել են որոշ ալկոհոլային խմիչքների արտադրության ծավալները: Ըստ ԱՎԾ-ի` հանրապետությունում 2017 թ-ին արտադրվել է 7 318.7 հազար լիտր օղի և օղու լիկյոր, ինչը 2016թ-ի համեմատ նվազել է 10.9%-ով:
Նշված ժամանակահատվածում 27.1 տոկոսով նվազել են նաև վիսկիի արտադրության ծավալները: Եթե 2016թ-ին արտադրվել է 1 441.8 հազար լիտր վիսկի, ապա 2017թ-ին՝ 1 051.5 հազար: