Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Մուդիզ» միջազգային վարկանիշային կազմակերպության պատվիրակությունը Հայաստանում է
Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման նոր բարձրավոլտ գծի կառուցումը և համակցումը Հայաստան-Իրան բարձրավոլտ գծին հնարավորություն կտա Հայաստանը դարձնել էլեկտրաէներգիայի տարանցիկ երկիր Իրանի և Վրաստանի, ապա նաև Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնել է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը «Մուդիզ» (Moody`s Investors Services) միջազգային վարկանիշային կազմակերպության նախագահի տեղակալ Մարտին Փեթչի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը:
Պատվիրակությունը Հայաստանում է մեր երկրի սուվերեն վարկանիշի հերթական վերանայման գործընթացի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է հանքարդյունաբերության ոլորտում իրականցված աշխատանքներին, մասնավորապես՝ երկրաբանական ֆոնդի թվայնացման և էլեկտրոնային հարթակներում տեղեկատվության հասանելիության ապահովման, փոքր հանքերի կառավարման արդյունավետության բարձրացմանն ուղղված ծրագրերին, ինչպես նաև ներկայացրել ոլորտում իրականացվող օրենսդրական փոփոխություններն ու քաղաքականության առաջնահերթությունները:
Աշոտ Մանուկյանը զրուցակիցներին է ներկայացրել նաև վերկանագնվող էնեգետիկայի բնագավառում իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի և «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագրերը: