Հունվարին 2017թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ. ԱՎԾ
Տնտեսություն
19:51 09/02/2018
Հայաստան

Հունվարին 2017թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ. ԱՎԾ

2018թ. հունվարին 2017թ. դեկտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի  5.7% գնաճով: 

Ինչպես տեղեկանում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, սննդամթերքի (ներառյալ ոչ ալկոհոլային և ալկոհոլային խմիչք, ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 5.1%-ով, ոչ պարենային ապրանքներինը՝ 1.5%-ով, իսկ ծառայությունների սակագները՝ 0.2%-ով:

Ըստ ԱՎԾ-ի՝ 2018թ. հունվարին 2017թ. հունվարի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.7%, այդ թվում, սննդամթերքինը և ոչ ալկոհոլային խմիչքինը (ներառյալ ալկոհոլային խմիչք, ծխախոտային արտա դրատեսակներ)`104.0%, ոչ պարենային ապրանքներինը` 103.5%, ծառայությունների սակագներինը` 100.6%:

Placeholder
Հունվարին 2017թ-ի դեկտեմբերի համեմատ սպառողական շուկայում արձանագրվել է 2.7% գնաճ. ԱՎԾ