«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել
Սպորտ
11:53 22/02/2018
Հայաստան

«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել

Մոսկվայում մեկնարկած «Աէրոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի գլխավոր A մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակը տարավ և երկու տուրից հետո զբաղեցնում է 6-րդ տեղը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի մյուս ներկայացուցիչներն ունեն հետևյալ արդյունքները. Արման Միքայելյան՝ 1.5 միավոր (22-րդ տեղ), Գաբրիել Սարգսյան, Հայկ Մարտիրոսյան, Մանուել Պետրոսյան, Արամ Հակոբյան՝ 1-ական (32, 42, 49, 64), Շանթ Սարգսյան՝ (92):

Երրորդ տուրում Հակոբյանն ու Մարտիրոսյանը կխաղան միմյանց հետ:

Placeholder
«Աէրոֆլոտ օփեն». Տիգրան Պետրոսյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել