Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է
Մշակույթ
17:33 24/02/2018
Հայաստան

Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է

Երևանում այդպիսի շուրջ տասը գրատնակ է գործելու: Այսօր մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը շրջայց է  կատարել Երևանում անցած տարվանից գործող՝ «Իսահակյան», և իրենց անվանակիր գրողների փողոցներում դեռևս նոր տեղադրված՝ «Կորյուն», «Աբովյան», «Նալբանդյան» և «Չարենց» գրատնակներ։ Բացի «Կորյունից», մյուս բոլորն արդեն գործում են։

Մշակույթի նախարարության ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ գրատնակների մտահղացումն Արմեն Ամիրյանինն է և քանդակագործ Արման Դավթյանինը ( Նուռ )։ Նուռը փոքրիկ գրախանութ-կրպակների նաև դիզայնի հեղինակն է։

Հայաստանի մշակույթի նախարարությունը Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ գրատնակների ծրագիրն իրականացնում է մասնավոր ներդրողի միջոցով ( Little Story ընկերություն)։ Յուրաքաչյուր գրատնակն արժե 6 միլիոն դրամ։



Placeholder
Երևանյան 10 գրատնակների կեսն արդեն տեղադրված է