Հայաստանում այս տարվա հունվարին  7%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը
Տնտեսություն
09:01 03/03/2018
Հայաստան

Հայաստանում այս տարվա հունվարին 7%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվարին Հայաստանում արտադրվել է  830.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 7%-ով։ Այս մասին Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ԱՎԾ-ի՝  հունվարին ՋԷԿ-երի արտադրության ծավալներն ավելացել են 19.3%-ով և կազմել 421.4 մլն կՎտ ժամ:

Այս տարվա հունվարին  ՀԷԿ-երին արտադրության ծավալները նվազել են 9.4%-ով՝ կազմելով 127.5 մլն կՎտ ժամ,  ջերմային էներգիայի արտադրությունը՝ 19.4%-ով և կազմել 5.8 հազար հեգաջոուլ:

Նշված ժամանակահատվածում  Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) էլ արտադրել է 280.7 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նվազելով 0.3%-ով:

Placeholder
Հայաստանում այս տարվա հունվարին 7%-ով աճել է էլեկտրաէներգիայի արտադրությունը