ԱՆ. Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է
Առողջություն
14:05 20/04/2018
Հայաստան

ԱՆ. Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է

Ապրիլի 20-ի, ժամը 13։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։ Այս մասին հայտարարել է ԱՆ մամուլի խոսնակ Անահիտ Հայթայանը:

Նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից:

Մեկ տուժած գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում։

Բոլորը գտնվում են մասնագետների հսկողության ներքո, ստանում անհրաժեշտ բուժում։
Բժիշկների գնահատմամբ` նրանց վիճակը բավարար է:

Placeholder
ԱՆ. Հիվանդանոցներում գտնվող երեք տուժածի վիճակը բավարար է