Հայկական պահածոների արտադրությունը նվազել է
Տնտեսություն
18:23 25/06/2018
Հայաստան

Հայկական պահածոների արտադրությունը նվազել է

Հայաստանում այս տարվա հունվար-ապրիլին նվազել է պահածոների արտադրությունը: Ինչպես Panorama.am-ին տեղեկացնում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, 2018 թվականի առաջին չորս ամիսներին հանրապետությունում արտադրվել է 1 634.2 տոննա պահածո, ինչը 2017 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 20.1 տոկոսով:

Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 819.7 տոննա բանջարեղենի պահածո` 2017 թ-ին հունվար-ապրիլին գրանցված 1 131.6 տոննայի դիմաց (անկումը՝ 27.6%):

Արտադրված պահածոներից 81.5 տոննան կազմել են ձկան պահածոները՝ 2017 թ-ի հունվար-ապրիլի համեմատ նվազելով  34.6%-ով, 6.1 տոննան՝ խեցգետնի (անկումը՝ 84.5%), 2.9 տոննան՝ մսաբուսական (անկումը՝ 98.9%), 105.7 տոննան՝ մսի (անկումը՝ 3.3%) պահածոները:

Այս տարվա հունվար-ապրիլին հանրապետությունում արտադրվել է  նաև 5.1 տոննա  տոմատի պահածո, ինչը 2017 թվականի համեմատ նվազել է 33.8%-ով:

Նշենք նաև, որ այս տարվա առաջին չորս ամիսներին Հայաստանում 26.5%-ով նվազել է պահածոյացված ձիթապտղի արտադրությունը. եթե 2017 թ-ի հունվար-ապրիլին Հայաստանում արտադրվել է 182.4 պահածոյացված ձիթապտուղ, ապա 2018-ի հունվար-ապրիլին՝ 134.1 տոննա։

Միաժամանակ ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն`2017թ-ի հունվար-ապրիլի համեմատ 53.7 տոկոսով աճել են մրգի պահածոները՝ կազմելով 613.2 տոննա:

Ինչ վերաբերում է կետչուպի արտադրությանը, ապա հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 162.4 տոննա կետչուպ` 2017 թ-ին գրանցված  112.8 տոննայի դիմաց. աճը կազմել է 44%։

 

Placeholder
Հայկական պահածոների արտադրությունը նվազել է