Հայկական օճառի արտադրությունն աճում է
Տնտեսություն
17:35 07/07/2018
Հայաստան

Հայկական օճառի արտադրությունն աճում է

Հայաստանում այս տարվա հունվար-մայիսին աճել է օճառի արտադրությունը:   Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից,  Հայաստանում օճառի արտադրության ծավալն այս տարվա հինգ ամիսներին  2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 32.9 տոկոսով և կազմել 156.6 տոննա: 2017 թ-ի հունվար-մայիսին հանրապետությունում արտադրվել է 117.8 տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 1.4 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018 թ-ի հունվար-մայիսին  արտադրվել է 1 327.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝ 1 346.3 տոննա:

Placeholder
Հայկական օճառի արտադրությունն աճում է