Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանո
Մշակույթ
11:58 21/07/2018
Հայաստան

Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանո

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն  այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն՝ շնորհավորել նրա այրուն, զավակներին ու թոռներին՝ մեծ նկարչի ծննդյան 90-ամյակի առթիվ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ Նախագահը դիտել է Մինասի վաղ շրջանի մի քանի գործեր, զրուցել ընտանիքի անդամների հետ, լսել նրանց պատմությունները Մինասի մասին:

Այնուհետեւ նախագահ Սարգսյանն այցելել է նկարչի արվեստանոց, որտեղ այսօր ստեղծագործում է նրա որդին՝ նկարիչ Նարեկ Ավետիսյանը:

Հանրապետության նախագահը դիտել է նրա կտավները, զրուցել հայ ժամանակակից արվեստի զարգացման միտումների մասին: 









Placeholder
Նախագահ Սարգսյանն այցելել է մեծանուն նկարիչ Մինաս Ավետիսյանի արվեստանո