Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրությունն  աճել է 1.2%-ով
Տնտեսություն
16:47 14/08/2018
Հայաստան

Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրությունն աճել է 1.2%-ով

ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն` 2018 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրության ծավալներն աճել են 1.2%-ով՝ կազմելով 19 510.7 տոննա: Նախորդ տարի նշված ժամանակահատվածում արտադրվել է 19 286.4 տոննա միս:

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրության, մսամթերքի արտադրության ծավալները, ներառյալ երշիկեղենը, աճել են 11.4%-ով և կազմել 5 239.6 տոննա:

Վիճկոմիտեի փոխանցմամբ՝  28.8%-ով աճել են մսի կիսապատրաստուկների արտադրության ծավալները և կազմել 480.4 տոննա:

Placeholder
Այս տարվա առաջին կիսամյակում Հայաստանում մսի արտադրությունն աճել է 1.2%-ով