Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը
Իրավունք
13:16 16/08/2018
Հայաստան

Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը

«Մարտի 1-ի գործի շրջանակներում հարցաքննվելու են բոլորը, ովքեր առնչություն են ունեցել այս գործին, առանց բացառության»,- այս մասին այսօր գործադիրի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը:

Նա նշեց, որ ՀՀ երրորդ նախագահը ևս հարցաքննվելու է. «Այո, հարցաքննվելու է նաև Սերժ Սարգսյանը»:

Ըստ նրա՝  քննիչն է որոշում, թե ում, ինչ հարցերի շուրջ և երբ հարցաքննի։

«Դա քննության տակտիկա է և քննիչին պետք է թողել, որ ինքը պլանավորի իր գործողությունները,  որպեսզի հարցաքննությունը լինի արդյունավետ։ Հարցաքննությունը ինքնանպատակ չպետք է լինի: Այդ հարցաքննության նպատակը որոշակի տվյալներ ձեռք բերելն  է, այսինքն՝ պետք է ապահովել հարցաքննության արդյունավետությունը»,-նշեց Սասուն  Խաչատրյանը։

Placeholder
Մարտի 1-ի գործով կհարցաքննվի նաև երրորդ նախագահը