Ստեփանակերտում  հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները
Քաղաքական
09:50 17/09/2018
Հայաստան

Ստեփանակերտում հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները

Ստեփանակերտում կայացել է Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի ու Մասիս Մայիլյանի հանդիպումը։ Panorama.am-ն այս մասին տեղեկացավ ԱԳՆ թվիթերյան էջից։ 

Ավելի վաղ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Մնացականյանն այցելում է Արցախ՝ հանդիպելու երկրի
ղեկավարության հետ։ Նախարարը  կլինի նաև Ստեփանակերտի «Թումո» կենտրոնում։

Մասիս Մայիլյանը Զոհրաբ Մնացականյանին պարգևատրել է Արցախի արտաքին գործերի նախարարության հիմնադրման 25-ամյակին նվիրված հուշամեդալով:

Placeholder
Ստեփանակերտում հանդիպել են Հայաստանի ու Արցախի ԱԳ նախարարները