Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր  կմրցի ադրբեջանցիների հետ
Սպորտ
11:51 28/09/2018
Աշխարհ

Հայաստանի տղամարդկանց հավաքականն այսօր կմրցի ադրբեջանցիների հետ

Բաթումում շարունակվող շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացել են չորրորդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն իրենց հաշվին գրանցել են Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները: Մեր մարզուհիները 2,5:1,5 հաշվով առավելության են հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ:

ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, այսօր` հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ:

 

Placeholder