Հայ–թուրքական սահմանին ձերբակալվել է 4 սահմանախախտ
Իրավունք
14:04 17/10/2018
Հայաստան

Հայ–թուրքական սահմանին ձերբակալվել է 4 սահմանախախտ

Հոկտեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը ռուս սահմանապահները հայ–թուրքական պետական սահմանն  ապօրինի  հատելու փորձ կատարած անհայտ խումբ են ձերբակալել։ Այս մասին հայտնում են Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից։

Ըստ աղբյուրի, նրանք պլանավորել էին մթության պայմաններում թաքնվել Արաքս գետի մոտ, ապա կարճ ժամանակում հատել սահմանը։ 

Նախնական տվյալներով՝ ձերբակալվածները Հարավային Ասիայից են: Սահմանն ապօրինի հատելու միտումները կպարզեն լիազոր  մարմինները:

Օրենքով սահմանված կարգով, իրավախախտները փոխանցվելու են Հայաստանի իրավապահ մարմիններին:

Placeholder
Հայ–թուրքական սահմանին ձերբակալվել է 4 սահմանախախտ