Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում
Իրավունք
14:37 23/10/2018
Հայաստան

Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում

Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցած քվեարկության արդյունքներով փաստաբան Վահե Գրիգորյանը չընտրվեց Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում։

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանի ներկայացրած տվյալներով, քվեարկությանը մասնակցել է 53 պատգամավոր։ ՍԴ դատավորի թափուր պաշտոնի համար նրա օգտին կողմ քվեարկել է 30, դեմ՝ 23 պատգամավոր։

Placeholder
Վահե Գրիգորյանը չընտրվեց ՍԴ դատավորի պաշտոնում