Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգերի լիգայի խաղարկության խմբային փուլի Ջիբրալթար-Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվել էր Հայաստանի հաղթանակով՝ 6։2 հաշվով, Հայաստանի ազգային հավաքականի և «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել երկրպագուներին։
«Անցյալ գիշեր մեծ հաղթանակ էր Հայաստանի ֆուտբոլի համար։ Այժմ մենք գնում ենք վերջին խաղին Լիխտենշտեյնի հետ։ Մեծ շնորհակալություն մեր 12-րդ խաղացողին՝ երկրպագուներին»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հենրիխ Մխիթարյանը։
Խմբային փուլի վերջին՝ 6-րդ, տուրի Լիխտենշտեյն-Հայաստան հանդիպումը կկայանա նոյեմբերի 19-ին:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես են երեկվա խաղից հետո երկրպագուները դիմավորում Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներին։