ՍԱՊԾ-ն ուժեղացրել է սահմանային  հսկողությունը ներկրվող ձվի նկատմամբ
Տնտեսություն
12:18 27/11/2018
Հայաստան

ՍԱՊԾ-ն ուժեղացրել է սահմանային հսկողությունը ներկրվող ձվի նկատմամբ

Օրենսդրության պահանջներին չհամապատասխանող սննդային ձվի ներմուծումը կանխելու նպատակով՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 27-ից խստացրել է սահմանային պետական վերասկողությունը երրորդ երկրներից և Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններից Հայաստան ներմուծվող սննդային ձվի նկատմամբ: Այս մասին հայտնում են ծառայությունից։

Խստացման համար հիմք է ընդունվել նաև Ռուսաստանի Դաշնությունում «Կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ գոտիավորման վերաբերյալ» որոշումը՝ կապված այդ երկրի մի շարք շրջաններում արձանագրված թռչնի գրիպ հիվանդություն հետ (բարձր ռիսկայնությամբ, պայմանավորված գործում են ՀՀ ներկրելու սահմանափակումներ՝ http://snund.am/?p=27692):

 

Placeholder
ՍԱՊԾ-ն ուժեղացրել է սահմանային հսկողությունը ներկրվող ձվի նկատմամբ