Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից
Կրթություն, գիտություն
10:53 20/12/2018
Հայաստան

Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից։ Panorama.am-ին լուրը հաստատեցին ՀՀ կրթության և գիտության նախարարությունից։

«Սեփական դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից»,- հաստատեց ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը։

Կորյուն Աթոյանը 2011 թվականից Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորն է եղել։

 

Placeholder
Կորյուն Աթոյանն ազատվել է ռեկտորի պաշտոնից