Բերդ քաղաքում մոր և որդու են սպանել
Իրավունք
17:25 24/12/2018
Հայաստան

Բերդ քաղաքում մոր և որդու են սպանել

Տավուշի մարզում դաժան սպանություն է տեղի ունեցել։ Panorama.am-ը ոստիկանությունից տեղեկացավ, որ այսօր ժամը 10։50-ին անհայտ անձը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ Բերդ քաղաքի Ուտիքի փողոցի տներից մեկում մոր և որդու են սպանել։

«Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ դեկտեմբերի 23-ին ժամը 21։30–ից մինչև դեկտեմբերի 24-ի  ժամը 10։30 ընկած ժամանակահատվածում Ուտիքի փողոցի տներից մեկում սուր կտրող-ծակող գործիքով սպանել են մոր և որդու»,- մանրամասնեցին ոստիկանությունից։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, կատարավում է քննություն։

 

Placeholder
Բերդ քաղաքում մոր և որդու են սպանել