Հայկական օճառի արտադրությունը է 82.1 տոկոսով աճել է
Տնտեսություն
13:02 04/01/2019
Հայաստան

Հայկական օճառի արտադրությունը է 82.1 տոկոսով աճել է

Հայաստանում 2018 թվականի  հունվար-նոյեմբերին զգալի աճել է օճառի արտադրությունը:   Այդ մասին են վկայում վիճակագրական տվյալները։

Ինչպես Panorama.am-ը տեղեկանում է ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեից,  Հայաստանում օճառի արտադրության ծավալը նախորդ տարվա 11 ամիսներին  2017 թվականի նույն ժամանակահատված համեմատ աճել է 82.1 տոկոսով և կազմել 593.2 տոննա: 2017 թ-ի հունվար-նոյեմբերին հանրապետությունում արտադրվել է 325.8  տոննա օճառ:

Վիճակագրության համաձայն՝  Հայաստանում 4 տոկոսով նվազել է լվացող, մաքրող և օսլայող միջոցների արտադրությունը: Մասնավորապես, 2018 թ-ի հունվար-նոյեմբերին արտադրվել է  3 494.0 տոննա լվացող, մաքրող և օսլայող միջոցներ, իսկ 2017թ-ի նույն ժամանակահատվածում ՝  3 639.2 տոննա:

Placeholder
Հայկական օճառի արտադրությունը է 82.1 տոկոսով աճել է