Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հասարակություն
10:20 25/01/2019
Հայաստան

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 25-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Թալին-Մաստարա-Ախուրյան ճանապարհահատվածում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը բքի պատճառով դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ: Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Placeholder
Հանրապետության որոշ ավտոճանապարհներին ձյուն է տեղում