ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նույն դիրքում է
Սպորտ
13:37 01/02/2019
Հայաստան

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նույն դիրքում է

Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը 2767 միավորով 10 –րդ տեղն է զբաղեցնում շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) համաշխարհային դասակարգման նոր աղյուսակում:  Գրոսմայստերներից Գաբրիել Սարգսյանը 53-րդն է, իսկ Հրանտ Մելքումյանը` 91-րդը:

ՀԱՕԿ լրատվական բաժնի հաղորդմամբ, աղյուսակը  գլխավորում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը  / 2845 միավոր /: Նրան հաջորդում է ամերիկացի  Ֆաբիանո Կարուանան  / 2828 /, իսկ  առաջին եռյակը եզրափակում է չինացի Դին Լիժենը / 2812 /:

 

Placeholder
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը նույն դիրքում է