Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայող է դանակահարվել
Իրավունք
15:34 08/03/2019
Հայաստան

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայող է դանակահարվել

Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայողներից մեկը դանակի հարվածի հետևանքով վիրավում է ստացել։ Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը։

Դատախազությունից հայտնել են՝ նախնական տվյալներով գիշերային ակումբում վեճ է եղել, արդյունքում մեկ մարդ հոսպիտալացվել է։

Ըստ տեղեկությունների, տուժածը 102-րդ ռազմաբազայում ծառայություն անցնող 22-ամյա զինվորական է։ Նա վիրահատվել է, վիճակը գնահատվում է  բավարար։ Հարուցվել է քրեական գործ։

 

Placeholder
Գյումրիի գիշերային ակումբներից մեկում ռուս զինծառայող է դանակահարվել