Գորիսի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում
Հասարակություն
10:35 08/03/2019
Հայաստան

Գորիսի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 8-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գորիսի, Մեղրիի և Սիսիանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Գավառի ավտոճանապարհներին և Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում տեղ-տեղ
մերկասառույց է: Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում բուք է:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ
ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց
են:

Placeholder
Գորիսի, Մեղրիի և Սիսիանի ավտոճանապարհներին ձյուն է տեղում