ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ
Օրվա թեմա
12:35 11/03/2019
Հայաստան

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնել Եթովպիայում տեղի ունեցած ավիավթարի կապակցությամբ, որին զոհ դարձան նրանում գտնված բոլոր ուղևորներն ու անձնակազմը։

«Մենք խորապես ցնցված ենք Եթովպիայի ավիաուղիների ինքնաթիռի վթարի պատճառով, որը ուղևորվում էր դեպի Նայրոբի: Մենք խորին ցավակցությունն ենք հայտնում Եթովպիայի բարեկամ ժողովրդին և ցանկանում քաջություն ու համբերություն՝ այս սարսափելի վթարի արդյունքում իրենց կյանքը կորցրածների հարազատներին», - ասվում է ՀՀ ԱԳՆ թվիթերի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է մարտի 10-ի առավոտյան, Ադիս-Աբեբայի օդանավակայանից օդ բարձրանալուց 6 րոպե անց։ Ինքնաթիռը թռչում էր Քենիայի մայրաքաղաք Նայորբի։ Զոհվել են 149 ուղևորն ու անձնակազմի 8 անդամը։ Զոհերը 33 երկրի քաղաքացի են։

Placeholder
ՀՀ ԱԳՆ-ն ցավակցել է Եթովպիայում օդանավի վթարի կապակցությամբ