Հրազդանի և Գավառի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում
Հասարակություն
10:15 28/03/2019
Հայաստան

Հրազդանի և Գավառի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 28-ին՝ ժամը 09:30-ի դրությամբ, Հրազդանի և Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է մարդատար մեքենաների համար, իսկ ծանրաքաշ և կցորդիչով տրանսպորտային միջոցների համար փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս
ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով,
ավազով մշակման աշխատանքներ:

Placeholder
Հրազդանի և Գավառի ավտոճանապարհներին թույլ ձյուն է տեղում