Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
Սպորտ
10:43 13/04/2019
Հայաստան

Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Վրացական Բաթումի քաղաքում անցկացվող ծանրամարտի Եվրոպայյի առաջնությանը 102 կգ քաշային Սամվել Գասպարյանը դարձավ արծաթե մեդալակիր:

Հայաստանն այս քաշային կարգում երկու ներկայացուցիչ ուներ՝ Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը:

Պոկում վարժությունում Գասպարյանը գլխավերևում պահեց 168 կգ (5-րդ տեղ), իսկ Մարտիրոսյանը՝ նախ բարձրացրեց 160 կգ, այնուհետ՝ 168 կգ (4-րդ տեղ):

Հրում վարժությունում Մարտիրոսյանը բարձրացրեց միայն 200 կգ արդյունք և երկամարտի 368 կգ արդյունքով 6-րդն է: Գասպարյանը հրեց նախ 209 կգ, հետո չբարձրացրեց 216 կգ և 217 կգ: Գյումրեցի ծանրորդը  հրում նվաճեց փոքր արծաթե մեդալ և երկարմարտի 377 կգ արդյունքով դարձավ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն:

Placeholder
Սամվել Գասպարյանը` ծանրամարտի Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն