Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է
Հասարակություն
10:37 22/04/2019
Հայաստան

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ այսօր՝ ժամը 09:30-ի դրությամբ, Սևանի, Գորիսի, Սիսիանի, Մեղրիի, Ջերմուկի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Դիլիջանի ոլորաններում և Սարավանի լեռնանցքում ձյուն է տեղում:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է:

Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:

Placeholder
Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի պատճառով փակ է