ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել
Իրավունք
17:20 14/06/2019
Հայաստան

ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել

Բարձրագույն դատական խորհրդի անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Այս մասին հայտնում են  ԲԴԽ լրատվական ծառայությունից։

Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ հրաժարականի դիմում էր ներկայացրել ԲԴԽ անդամ Սերգեյ Մեղրյանը։ Մինչ այդ տարբեր օրերին հրաժարականներ էին ներկայացրել  ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը, այնուհետև ԲԴԽ անդամներ Գևորգ Դանիելյանը և Արմեն Խաչատրյանը։

 

Placeholder
ԲԴԽ անդամ Արմեն Բեկթաշյանը հրաժարական է ներկայացրել