Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից
Քաղաքական
11:11 17/06/2019
ԼՂՀ

Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝  գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Այս մասին հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

 

Placeholder
Վարդան Բալայանն ազատվել է Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալի պաշտոնից