Ընդմիշտ մնա ինձ հետ. Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը
Աշխարհում
10:07 18/06/2019
Հայաստան

Ընդմիշտ մնա ինձ հետ. Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ, Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը:

Հունիսի 17-ին Հենրիխ Մխիթարյանն ամուսնացավ «Գրանդ Քենդի» ընկերության սեփականատեր Միքայել Վարդանյանի դստեր՝ Բեթթիի հետ: Նրանց պսակադրությունը տեղի է Վենետիկի Սուրբ Ղազար կղզում:

Պսակադրության արարողությունից 30-ամյա հայազգի ֆուտբոլիստը լուսանկար է հրապարակել կնոջ հետ, որը մակագրել է հետևյալ խոսքերով. «Ամուսնացի՛ր ինձ հետ և ընդմիշտ մնա ինձ հետ»:

Բրիտանական Daily Mail պարբերականն էլ  լուսանկարներ է հրապարակել նորապսակների ռոմանտիկ ֆոտոսեսիայից, որը կայացել է նավի վրա:


Placeholder
Ընդմիշտ մնա ինձ հետ. Հենրիխ Մխիթարյանը լքեց ամուրիների շարքը