Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ազգային ժողովում մեկնարկել են հերթական քառօրյայի նիստերը, որի օրակարգում ընդգրկված տասնյակ հարցերի շարքում է նաև Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը:
Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի 1-ին մասի և 213-րդ հոդվածի համաձայն` Հանրապետության նախագահը Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:
«Երկրորդ անգամ եմ այս ամբիոնից խոսում այս կարգավիճակով։ Միշտ եղել եմ այն համոզման, որ 2015 թ-ի դեկտեմբերի փոփոխություններով Սահմանադրության համաձայն՝ գործադիր և օրենսդիր մարմինների միջև իշխանության տարանջատման սկզբունքի կիրառումը չի ունենալու այն խորությունը, ինչ ունենալու է դատական, գործադիր և օրենսդիր մարմիների միջև։ Գործադիր իշխանությունն անխուսափելիորեն հանգեցնելու է նրան, որ այս մարմինների որոշումների կայացումը նույն քաղաքական պլատֆորմի վրա հիմնված ուժի կողմից հանգեցնելու է նրան, որ իրական հակակշիռն օրենսդիր-գործադիր տանդեմին ՀՀ-ում մնալու է արդարադատության համակարգը»,- իր ելույթում նշեց Վահե Գրիգորյանը։
Նրա խոսքով՝ այս համակարգն ի վիճակի չի լինելու դիմադրել օրենսդիր և գործադիր իշխանության ծանրությանը՝ առանց Սահմանադրական դատարանի աջակցության և իր գործառույթի արդյունավետ իրականացման։