Թբիլիսիում տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է
Առողջություն
13:35 02/07/2019
Տարածաշրջան

Թբիլիսիում տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն այսօր այցելել են հիվանդանոց, որտեղ գտնվում է հունիսի 20-ի լույս 21-ի գիշերը Թբիլիսիում տեղի ունեցած բախումների հետևանքով տուժած Վրաստանի քաղաքացի Դավիթ Գրիգորյանը։

Վրաստանում Հայաստանի դեսպանության փոխանցմամբ, դիվանագետները հանդիպում են ունեցել գլխավոր բժշկի և Դավիթ Գրիգորյանին բուժող բժիշկների հետ։

Նրանց փոխանցմամբ` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը գնահատվում է կայուն, և վերջինս այսօր կամ վաղը վերակենդանացման բաժանմունքից կտեղափոխվի պալատ։

«Դեսպանությունը մշտական կապ է պահպանում բժիշկների հետ և Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակի մասին հանդես կգա հավելյալ հայտարարություններով»,-հայտնում են դեսպանությունից։

 

Placeholder
Թբիլիսիում տուժած Դավիթ Գրիգորյանի վիճակը կայուն է