Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել
Իրավունք
11:51 12/07/2019
Հայաստան

Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել

Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել: Այս մասին հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ով երկու մեծ հոդվածով ավելի վաղ անդրադարձել է կոնվենցիայի վտանգներին։

«Եթե միանում եք, ապա խնդրում եմ սեղմել հղման վրա, լրացնել անհրաժեշտ տվյալները և սեղմել ստորագրման կոճակը»,-նշել է նա ու տեղադրել Change.org-ի հղումը։ 

«Դեմ լինելով որևէ տեսակի բռնությանը և մտահոգված լինելով, որ ստամբուլյան կոնվենցիան իր մեջ պարունակող վիճելի հասկացություններով իրականում չի ծառայելու բռնությունների կանխարգելման նպատակին, այլ վտանգելու է մեր ազգային ինքնությունը»,-մասնավորապես նշում է նա։
 

Placeholder
Արա Զոհրաբյան. Ստամբուլյան կոնվենցիան մերժելու հարցով ստորագրահավաք եմ նախաձեռնել