Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 6.8%-ով աճել է
Տնտեսություն
09:00 09/08/2019
Հայաստան

Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 6.8%-ով աճել է

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ 2019  թվականի առաջին կիսամյակում Հայաստանում ծխախոտի արտադրությունն աճել է 6.8%-ով:

Մասնավորապես, այս տարվա հունվար-հունիսին արտադրվել է 14 մլն 754.0  հազար հատ սիգարետ, իսկ 2018թ-ի նույն ժամանակահատվածում՝   13 մլն 812.6 հազար հատ սիգարետ:

Արձանագրված աճի արդյունքում Հայաստանում ծխախոտի արտադրության մասնաբաժինը մշակող արդյունաբերությունում կազմել է 28.8%:

 

Placeholder
Ծխախոտի արտադրությունը Հայաստանում 6.8%-ով աճել է