Գյումրիում աղբամանում գտնված մահացած երեխայի մայրը կալանավորվել է
Իրավունք
10:50 04/09/2019
Հայաստան

Գյումրիում աղբամանում գտնված մահացած երեխայի մայրը կալանավորվել է

Գյումրի քաղաքի աղբամաններից մեկում մահացած հայտնաբերված մեկ տարեկան երեխայի մորը մեղադրանք է առաջադրվել՝ քրեական օրենսգրքի 104-ի 1-ին հոդվածի հատկանիշներով։

Նա կալանավորվել է։ Panorama.am-ին հայտնեցին քննչական կոմիտեից։

Օրենսգրքի 104 հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով»։

Հիշեցնենք, որ օգոստոսի 31-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Գյումրի քաղաքի աղբանոցում հայտնաբերվել է երեխայի դին՝ կպչուն ժապավենով կապված և կիսաշրջազգեստը պարանոցին փաթաթված վիճակում: 

 

Placeholder
Գյումրիում աղբամանում գտնված մահացած երեխայի մայրը կալանավորվել է