Իտալացի լրագրողն ազատվել է աշխատանքից Լուկակուին վիրավորելու համար
Քաղաքական
16:11 16/09/2019
Հայաստան

Իտալացի լրագրողն ազատվել է աշխատանքից Լուկակուին վիրավորելու համար

Իտալացի մեկնաբան Լուչանո Պասսիրանին ուղիղ եթերում ռասիստական հայտարարություն է արել միլանյան «Ինտերի» և Բելգիայի հավաքականի հարձակվող Ռոմելու Լուկակուի հասցեին, ինչի  հետևանքով ազատվել է աշխատանքից։ News.ru-ի հաղորդմամբ, Պասսիրանին փորձել է մարզիկ հաճոյախոսություն անել՝ նկարագրելով նրա կարողությունները ֆուտբոլային դաշտում, բայց չի ստացվել։

«Այդ տղան խաղում կսպանի քեզ դեմ առ դեմ. եթե փորձս նրան մարտահրավեր նետել, դու կհայտնվես գետնին։ Նրան հակազդելու միակ միջոցը՝ տալ 10 բանան»,- ասել է մեկնաբանը։

Ավելի ուշ ծրագրի տնօրենը, որով հեռարձակվել է մեկնաբանությունը, հայտնել է, որ Պասսիրանին ներողություն է խնդրել։ Չնայած դրան, նրան այլևս չեն կանչի եթերին մասնակցելու։

«Պարոն Պասսիրանին 80 տարեկան է, Լուկակուին հախոյախոսելու համար նա համեմատություն է արել, պարզվել է՝ ռասիստական է»,- ասել է Ֆաբիո Ռավեցցանին։

Placeholder
Իտալացի լրագրողն ազատվել է աշխատանքից Լուկակուին վիրավորելու համար