Առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը
Իրավունք
15:30 20/09/2019
Հայաստան

Առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը

ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց  կառավարության կողմից ներկայացված ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նախագծին կողմ քվեարկեց 89 պատգամավոր, 3 բացակա պատգամավոր նամակով իրենց կողմ դիրքորոշումն էին արտահայտել, արդյունքում՝ 92 կողմ ձայներով նախագիծն ընդունվեց։

Հիշեցնենք, որ օրինագծով առաջարկվում է ավելի քան 56 մլրդ դրամ ավելացված արժեքի հարկի դեբետային մնացորդները վերադարձնել տնտեսավարողներին:

Նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կշարունակվի երկուշաբթի օրը։

Placeholder
Առաջին ընթերցմամբ ընդունեց 56 մլրդ դրամ ԱԱՀ պարտքը հարկ վճարողներին վերադարձնելու նախագիծը