Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված
Իրավունք
10:02 30/09/2019
Հայաստան

Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված

«Դատարանը մերժեց վերաքննիչ բերած մեր բողոքը»,-լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի փաստաբան Երեմ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին՝ ուրբաթ օրը վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշում կայացնելու։


 

Placeholder
Գագիկ Խաչատրյանը կմնա կալանավորված