Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին
Քաղաքական
15:29 21/10/2019
Հայաստան

Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը վիրահատությունից հետո մեկ շաբաթ «Իզմիրլյան» ԲԿ-ում անցկացնելուց հետո այսօր առավոտյան վերադարձել է քրեակատարողական հիմնարկ։

«Վիրահատությունը նորմալ էր անցել, առողջական վիճակը լավ է, երևի ամեն ինչ նորմալ է, որ թույլ են տվել տեղափոխվել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Քոչարյանի որդին՝ Լևոնը։

Նա հոր հետ հիվանդանոցում տեսակցվել է անցած ուրբաթ օրը։ Նրա հետ անցկացրել է մի քանի ժամ։

«Լավ էր, ապաքինվում էր, տրամադրությունը նորմալ էր»,-ասաց Լևոն Քոչարյանը։

Նրա խոսքով,  իր եղբոր՝ Սեդրակ Քոչարյանի երեխաներին թույլ չեն տվել տեսակցել հիվանդանոցում գտնվող պապիկին։

«Տարբեր պատճառաբանություններ ներկայացրեցին, թույլ չտվեցին, ինչն աբսուրդ է»,-ասաց նա։

Placeholder
Լևոն Քոչարյան. Թույլ չեն տվել, որ Ռոբերտ Քոչարյանը հիվանդանոցում տեսակցի թոռնիկներին