Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ
Քաղաքական
10:27 30/10/2019
Հայաստան

Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին, ԱՄՆ Կոնգրեսին։

«Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ: Հարգանքի տուրք  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հզոր ուղերձ ժխտողականության դեմ: Խորը երախտագիտություն 405 քվեարկողներից  յուրաքանչյուրին», - գրել է ԱԳ նախարարն ու հավելել, որ նոր ուժով են աշխատելու ցանկացած վայրում զանգվածային վայրագությունների կանխարգելման ուղղությամբ։

Նշենք, որ ժամեր առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը  405 կողմ, 11 դեմ ձայներով, ճանաչեց մեկ դար առաջ հայերի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը։

 

Placeholder
Զոհրաբ Մնացականյան․ Արդարությունն ու ճշմարտությունը միասնական են դարձել թիվ 296 պատմական բանաձևի հետ