Շրջայց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
Իրավունք
17:34 01/11/2019
Հայաստան

Շրջայց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում մասնակցել է փորձնական ծրագրի շրջանակում մասնավոր ընկերության կողմից դատապարտյալների և կալանավորված անձանց համար պատրաստվող սննդի համտեսին:

Լրագրողների հետ զրույցում նախարարը նշել է, որ մինչև 2021 թվականը բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին:

Նախարարությունից հայտնում են, որ կալանավորված անձանց և դատապարտյալներին օրական տրվող պատրաստի սնունդը ներառում է նախաճաշ, ճաշ և ընթրիք: Սնունդը պատրաստվում է ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկի տարածքում,  մասնագիտացված խոհարարների կողմից:

Քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին սնունդը տրամադրվում է համաձայն մեկ շաբաթվա համար նախoրոք կազմված ճաշացուցակի, որը տարբեր շաբաթների համար փոփոխվում է՝ սննդի բազմազանությունը ապահովելու նպատակով: Ճաշացուցակները կազմվում են մատակարար կազմակերպության կողմից և հաստատվում քրեակատարողական հիմնարկի պետի կողմից: Դրանք կազմելիս հաշվի են առնվում սննդի բազմազանությունն ու որակը, կալորիականությունը և այլն:

 

Placeholder
Շրջայց՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում