Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել
Իրավունք
19:09 07/11/2019
Աշխարհ

Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել

Ռուսաստանի Կալինինգրադ քաղաքի օդանավակայանում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են Մոսկվա- Կալինինգրադ չվերթի ուղևորներից մեկին։ Ըստ ԶԼՄ-ների, պատճառն այն է, որ ուղևորն էլեկտրոնային սիգարետ է ծխել օդանավում։

Ձերբակալվածը Հայաստանի քաղաքացի է, ըստ տեղական  աղբյուրի, ապրում է Սոչիում։ Նրան տեղափոխել են հերթապահ մաս, որտեղ էլ հարուցվել է գործ վարչական իրավախախտման փաստով։

 

Placeholder
Կալինինգրադի օդանավակայանում ՀՀ քաղաքացի են ձերբակալել